Ստամբուլում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր

Ստամբուլում միջքաղաքային ավտոբուսի հետ վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել։ «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կիրակի օրը հայտնում է DHA գործակալությունը։

Ստամբուլի Էսենլեր թաղամասում՝ ավտոկայանի մոտ, տեղական ժամանակով ժամը 06.40-ին (Մոսկվայի ժամանակով համընկնում է) անձրևից հետո Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող ավտոբուսը 33 ուղևորներով շրջվել է թաց ճանապարհին։

«Երկու ուղևոր մահացել է, նրանք սեղմվել են ավտոբուսի մեջ և չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ, ևս 15-ը վիրավորվել են, որոնցից մեկի վիճակը ծանր է»,- հայտնում է գործակալությունը։
Ըատ գործակալության՝ ավտոբուսի երկու վարորդ բերման են ենթարկվել։

Share This