Շիրակի թեմի քահանայից դասը, հավատավոր ողջ ժողովուրդը շնորհավորում են Ձեզ Սրբոց Հրեշտակապետաց տոնի՝ Ձեր անվանակոչության կապակցությամբ
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Շիրակի թեմի քահանայից դասը, հավատավոր ողջ ժողովուրդը շնորհավորում են Ձեզ Սրբոց Հրեշտակապետաց տոնի՝ Ձեր անվանակոչության կապակցությամբ։
Քրիստոնեական ճշմարիտ հավատքի զորությամբ, խորագիտությամբ և հզոր կամոք տարիներ շարունակ Ձեր կյանքը նվիրել եք հոգևոր ծառայությանը և Շիրակի թեմի հավատավոր հոտի առաջնորդությանը: Լուսավորել և առաջնորդել եք մեր ժողովրդին դեպի փրկության տապան` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ օրինակ լինելով քրիստոնեական և ազգային ինքնությամբ ապրելու համար։ Աստծո զորակցությամբ թող կենսավորվի մեր հայրենիքի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագայի հանդեպ ունեցած Ձեր տեսլականը։
Առ Բարեգութ Հայր հայցում ենք, որ Ձեզ հաստատուն ու անսասան պահի այս մեծագույն կոչման մեջ` ընձեռելով հնարավորություն, որ շատ սերունդներ լսեն Ձեր հայրական օրհնության խոսքը, խորիմաստ խրատներն ու քարոզները։
Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն։
