Իներցիայով կառավարվող երկիրը
Նիկոլ Փաշինյանը կառավարման վեց տարիների ընթացքում երկիրը կառավարում է`շոուներով, մանիպուլյացիաներով, ստերով ու իներցիայով։Ամեն կերպ հասարակությանը փորձում է ապացուցել, որ ինքը շատ լավ է աշխատում, ուղղակի կողքից խանգարում են.դավնախկիններն են, անտեսանելի ուժեր, մի խոսքով բոլոր հնարավոր և անհնար ուղղությամբ խանգարում են և չեն թողնում, որ Փաշինյանը աշխատի։Մինչդեռ իրականությունը լրիվ այլ բանի մասին է խոսում։Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կախիչի, ցնցուղի համար կարող է մարզպետ ազատել, բայց երբ բանակում մահվան դեպքեր են լինում, ոչ ոք պատասխանատվություն չի կրում, չկան մեղավորներ, պատասխանատվության ենթարկվածներ։ Իրականությունը այն է, որ փոքր խնդիրներով Նիկոլ Փաշինյանը հասարակության ուշադրությունը շեղում է ավելի մեծ խնդիրներից`ինչպիսիք երկրի անվտանգային հարցերը։ Կառավարման առաջին օրերից փորձել է ապացուցել, որ ինքը թափանցիկ է աշխատում, որ ինքը երեք միլիոնից մեկն է և այդ երեք միլիոն ժողովուրդը վարչապետ են, բայց ավաղ այս հարցում էլ է վարչապետի աթոռն զբաղեցնողը անկեղծ չէ իրեն քվե տված ների հետ։ Փաշինյանը սովորական բախտախնդիր է, որի համար մարդը բարձրագույն արժեք չէ, իսկ մահն էլ վիճակագրություն է։
