-Shadow-Here--Shadow-Here- Փաշինյանը խճճվել է իր իսկ ստերի մեջ – ԱՄԲԻՈՆ NEWS

Փաշինյանը խճճվել է իր իսկ ստերի մեջ

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երբ Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, պետք է դրա ճիշտ հակառակը հասկանալ։ Այսինքն`երբ կառավարության գլուխը ասում է, որ պիտի պահպանենք մեր պետականությունը, ապա դա նշանակում է, որ հերթական անգամ ինչ-որ բան է պատրաստվում թշնամուն զիջել։

Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ բանակում մահերի պատմական մինիմում է արձանագրվել, ապա պետք է դարձյալ դրա ճիշտ հակառակը հասկանալ։
Ժողովրդավարության ջատագով Նիկոլ Փաշինյանի ստերն այնքան շատ են, որ ամեն անգամ ինքն է դրանց մեջ խճճվում և մոռանում, թե ինչ էր ասել նախորդ անգամների ժամանակ։Իրավիճակից անցնցում դուրս գալու համար, ինչպես միշտ փորձում է ցույց տալ, որ իրեն սխալ են հասկացել։ Վերջին շրջանում Փաշինյանը այնպիսի հայտարարություններ է անում, որ դրանք իրենց բովանդակությամբ նման են, կամ քիչ են տարբերվում Ադրբեջանի նախագահի հայտարարություններից։ Բոլորովին վերջերս Հայաստանի ղեկավարը խոսեց Սահմանադրության փոփոխության մասին, որի մասին խոսել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Սահմանադրագետների կարծիքով`նպատակը մեկն է փակել Արցախի հարցը։պրեամբուլան, որը պարտադիր մաս է Սահմանադրության և ունի բարձրագույն իրավաբանական ուժ և ամրագրում է Անկախության հռչակագրով սահմանված 2 նպատակ` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների սատար լինելը և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով զբաղվելու հանձնառություն, կարծես թե սկսվել է մի գործընթաց, որն ուղղված է Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Հայաստանի «խաղաղությունը» ունենա համապատասխան հիմքեր, այսինքն`Սահմանդրությունը որևէ կերպ չխոչնդոտի այսպես կոչված խաղաղությանը և այն ողբերգությանը, որին պատրաստում են հայ ժողովրդին։

Share This