Ուկրաինայի բանակում իրավիճակը կրիտիկական է. «երիտասարդությունը վերջացել է». ուկրաինացի հրամանատար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինական բանակում զինվորների միջին տարիքը 40-ից բավականին բարձր է, իսկ անձնակազմի հետ կապված իրավիճակը կրիտիկական է։ Այդ մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է 5-րդ առանձին գրոհային բրիգադի հրամանատար Ալեքսեյ Տարասենկոն։

«Շատ ոլորտներում իրավիճակը միանգամայն կրիտիկական է անձնակազմի հետ կապված: Իսկ կադրերի որակը շատ ավելին ցանկալին է թողնում, քանի որ նրանք հիմնականում ծեր տղամարդիկ են և ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են այս տարիքում։ Մենք շատ ենք կարոտում երիտասարդ տղաներին»,- ասաց զինվորականը։

Նրա զորամասում «շատ քիչ» երիտասարդ զինվորներ կան։ «Նրանք, ովքեր եկել են լայնածավալ պատերազմի սկզբում, «պարզապես վերջացել են», – ավելացրել է Տարասենկոն:

Նրա խոսքով՝ զինվորի միջին տարիքը զգալիորեն բարձր է 40 տարեկանից։

Share This