Ռուսական բանակը կօգտվի «հնարավորության պատուհանից» եւ կանցնի մեծ հարձակման. ուկրաինական վերլուծաբան
Չնայած Ավդեևսկու ուղղությամբ հարձակողական գործողությունների տեմպերի ընդհանուր անկմանը, ռուսական զորքերը կռվում են ամրացված տարածքի հյուսիսային թեւում՝ Օչերետինոյի ուղղությամբ, ինչպես նաև Ստեպովոյի մոտ։ Միևնույն ժամանակ, հարավարևմտյան հատվածում ամեն ինչ սահմանափակվում է Պերվոմայսկու մոտ և շփման գծի ողջ երկայնքով տեղի բախումներով։
Ուկրաինայի ՊՆժ-ի գնահատմամբ, այս պահին ռուսական բանակը մասշտաբային հարձակումների չի փորձում իրականացնել: Բայց միաժամանակ թեժ վիճակում է պահում ռազմաճակատի միանգամից մի քանի ուղղություններ` դրանով շարունակելով «մաղել» ուկրաինական ուժերին:
Բայց ահա ուկրաինական մի շարք վերլուծաբաններ կարխում են, որ ռուսական ծավալուն հարձակման X պահը մոտեցել է: «ԱՄՆ-ում հերթական անգամ ձգվեց պետական բյուջեի ընդունումը` հաստատվելով ժամանակավոր բյու-ե կառավարության կենսագործունեության համար մինչեւ մարտի 1-ը: Այսինքն, մինչեւ մարտի 1-ը ԱՄՆ-ից Ուկրաինայի համար որեւէ ֆինանսավորում չի լինելու: Ռուսական բանակը հաստատ կօգտվի այս «հնարավորության պատուհանից», երբ ուկրաինական ուժերն ամենաթույլ վիճակում են, եւ կանցնի մեծ հարձակման»:
