2024թ.-ին ԱՄՆ բանակը կլինի ամենասակավաթիվը Երկրորդ համաշխարհայինից ի վեր. Yahoo News

ԱՄՆ բանակը 2024 թվականին կլինի ամենափոքրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գրում է Yahoo News-ը։

Վերջին երեք տարիների ընթացքում բանակի թիվը նվազել է 64 հազար մարդով և հասել 1 միլիոն 284 հազար մարդու։

Զինվորական բոլոր ճյուղերը, բացառությամբ օդատիեզերական ուժերի, չեն հասել նորակոչիկների թվաքանակի նպատակին: Ընդհանուր առմամբ պակասը կազմում է 41 հազար մարդ։

Լրատվամիջոցները, վկայակոչելով դեռևս 2020 թվականի Պենտագոնի ուսումնասիրությունը, հայտնում են, որ երիտասարդ ամերիկացիների 77%-ը պիտանի չէ զինվորական ծառայության՝ թմրամոլության, հոգեկան առողջության խնդիրների կամ ճարպակալման պատճառով:

Share This