Թբիլիսիում շարունակում են այրել ԵՄ դրոշները. այս անգամ քաղաքապետարանի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի մայրաքաղաքում շարունակում են այրվել ԵՄ դրոշները՝ այս անգամ քաղաքապետարանի մոտ։

Այսպես, պահպանողական «Ալտ-ինֆո» շարժման առաջնորդներ Զուրաբ Մախարաձեն և Իրակլի Մարտինենկոն համերաշխություն են հայտնել ակտիվիստ Լաշա Շարուխիային, որին սպառնում է 6 տարի՝ «պետական ​​գույքը սոցիալապես վտանգավոր եղանակով ոչնչացնելու» համար` այն բանից հետո, երբ նա այրեց Մցխեթա քաղաքի վարչակազմի շենքի մոտ կանգնած ԵՄ դրոշը։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները վիրավորելու համար երկիրը նախատեսում է 1000 լարի (370 դոլար) տուգանք, կրկնակի իրավախախտման համար՝ 2000 լարի (740 դոլար) կամ 15 օր կալանք։

Share This