Երես առած «պապայի բալան» հիստերիայի մեջ է ընկել, երբ չի կարողացել գնել 7,7 միլիոն դոլար արժողությամբ Jacob & Co շքեղ ժամացույցը

Երես առած «պապայի բալան» հիստերիայի մեջ է ընկել, երբ չի կարողացել գնել Jacob & Co շքեղ ժամացույցը, որն արժե 7,7 միլիոն դոլար:

23-ամյա երիտասարդին շատ է դուր եկել  7,7 միլիոն դոլար արժողությամբ ամենաթանկ ժամացույցներից մեկը՝ The Billionaire-ը, եւ որոշել է անմիջապես գնել այն։ Այն, ինչ հաջորդել է դրան, ցնցել է ոչ միայն հարուստ երիտասարդին, այլեւ շքեղ ժամացույցներ արտադրողին:

Երբ նրա կրեդիտ քարտը մերժվել է երկու անգամ անընդմեջ, տղան զանգահարել է հայրիկին եւ հիստերիա սարքել՝ պահանջելով անհապաղ գումար փոխանցել իրեն Սուրբ Ծննդյան նվերի համար։

Ամբողջ խառնաշփոթի մեջ Jacob & Co-ի ղեկավար Ջեյքոբ Արաբոն հանգիստ խնդրել է անվտանգության աշխատակիցներին ուղեկցել միլիարդատիրոջ հայհոյող որդուն իր գրասենյակից՝ նրան անվանելով երես առած տղա: Դրվագն ավարտվել է նրանով, որ «պապայի բալան» խնդրել է Jacob & Co.-ի հիմնադիրին պահել 7,7 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը եւ չվաճառել այն Jay-Z-ին:

Պարզվել է, որ «հարուստ ժառանգորդը» Նյու Յորքից Արիս Յեգերն է՝ ինֆլյուսենսեր, որը հայտնի է իր վիրուսային կատակերգական սցենարներով: «Լուիի» դերում նա անում է ամեն ինչ՝ սկսած մարդկանցից (դերասաններից) բողոքելուց, որ իրենց Ferrari-ները կամ նավակները կայանել են իր համար նխատեսված տեղում, մինչեւ օդաչուների վրա բղավելը կամ խոհարարներին աշխատանքից հեռացնելը՝ մակարոնեղեն պատրաստելու տաղանդի բացակայության պատճառով:

Զարմանալի չէ, որ նրա պարոդիաները TikTok-ում հավաքել են մոտ 70 միլիոն հավանումներ: Ինստագրամում նա ունի 553 հազար հետեւորդ։

«Ջեյքոբի» ղեկավարի մասնակցությամբ այդ վիդեոն նկարահանելու պահին տեսանյութը հարթակում դիտել է 6,1 միլիոն մարդ:

Ջեյքոբ Արաբոն ոսկերչական եւ ժամացույցների ամերիկացի դիզայներ է, ով հիմնադրել է Jacob & Company-ն 1986 թվականին եւ ավելի քան երեք տասնամյակ այն վերածել է հայտնի մարդկանց սիրելի շքեղ ժամացույցների ապրանքանիշի:

Share This