Rolex-ին սպառնում է 91,6 մլն եվրոյի տուգանք օնլայն-վաճառքի արգելման համար
Rolex ընկերությանն սպառնում է 91,6 մլն եվրոյի տուգանք ավելի քան տասը տարի լիազորված դիստրիբյուտորների կողմից իր արտադրանքի օնլայն-վաճառքն արգելելու համար։
Ֆրանսիայի մրցակցության ազգային կարգավորողը հայտնել է, որ շքեղ ժամացույցների բրենդի թվային վաճառքի արգելքը «լուրջ» էր, քանի որ «հավասար է առեւտրայնացման խողովակի փակմանը՝ ի վնաս սպառողների եւ դիստրիբյուտորների, այն դեպքում, երբ շքեղ ապրանքների, ներառյալ ժամացույցների օնլայն-վաճառքը վերջին 15 տարիներին թափ է հավաքում»։
Ավելի վաղ Rolex ընկերությունը արգելքն արդարացրել էր կեղծումներից իր ֆիրմային արտադրանքը պաշտպանելու հանգամանքով, բայց կարգավորողը մերժել էր շվեյցարական մակնիշի փաստարկը՝ հայտարարելով, որ այն չափակից չէ։ Բացի այդ, կարգավորողը վկայակոչել էր մի քանի մրցակիցների, որոնք «լուծումներ են ներդրել», հատկապես տեխնոլոգիական՝ օնլայն-վաճառքներին եւ միաժամանակ կեղծումների դեմ անվտանգ պայքարին մասնակցելու համար։
Կարգավորողն ակնկալում է, որ Rolex France-ը, Rolex Holding SA-ն, Rolex SA-ն եւ Հանս Վիլսդորֆի հիմնադրամը կմարեն տուգանքը։
