Մայրաքաղաքային աղցանի դիետիկ տարբերակ՝ ռուս խոհարարից
«Օլիվիեն» կամ «Մայրաքաղաքային» աղցանը ամանորյա սեղանի գլխավոր ուտեստներից է։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ օրերի ծանր ուտեստները, սիրելի աղցանը կարելի է մի փոքր «թեթեւացնել»: «Публика» սրճարանի շեֆ-խոհարար Արտյոմ Սիպուգինը Gazeta-ին պատմել է, թե կոնկրետ ինչպես կարելի է դա անել։
«Օլիվիեն կարող ենք օգտագործել ավելի թեթեւ տարբերակով՝ հարստացնելով այն սպիտակուցներով, նվազեցնելով ճարպերի պարունակությունը եւ ապահովելով անհրաժեշտ քանակությամբ ածխաջրեր։ Կալիումով հարուստ թարմ կանաչիների ավելացումը բարենպաստ ազդեցություն է ունենում նատրիումի եւ կալիումի հավասարակշռության վրա, ինչպես նաեւ օգնում է խուսափել տոնական խնջույքից հետո հեղուկի կուտակումից»,-պարզաբանել է խոհարարը։
Այս աղցանի բաղադրիչները ներառում են հավի կրծքամիս, կարտոֆիլ, թարմ վարունգ, նեխուր, ձու, կանաչ ոլոռ, հունական յոգուրտ, մանանեխ, ձիթապտղի յուղ, մաղադանոս, սպանախ, կիտրոնի հյութ եւ աղ: «Համեմելու համար խառնեք երկու խաշած, աղացած դեղնուցները, մանանեխը, ձիթապտղի յուղը, մածունը եւ կիտրոնի հյութը… Հավի կրծքամիսը եփելու համար լցրեք աղով եռացող ջրի մեջ, թողեք եռա եւ կրակից հանեք՝ ծածկելով կապարիչով։ Կես ժամից միսը հիանալի եփված կլինի, հյութալի ու անուշաբույր։ Մանրացրեք այն եւ դրեք մեծ ամանի մեջ»,-խորհուրդ է տալիս խոհարարը։
Վերջին փուլը աղցանի հավաքումն է։ «Վարունգը, նեխուրը, խաշած կարտոֆիլը եւ ձվերը կտրատեք խորանարդներով, իսկ սիսեռի վրա 1-2 րոպեով եռացրած ջուր լցրեք, ապա ավելացրեք ամանի մեջ տեղադրված հավի վրա, ավելացրեք մանր կտրատած խոտաբույսերն ու պատրաստի սոուսը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, ավելացրեք աղ եւ պղպեղ՝ ըստ ճաշակի։ Պատրաստի աղցանը դրեք գեղեցիկ ափսեի մեջ»։
