Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել հինգ օրում. Ակսյոնով
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կարող է ավարտվել հինգ օրից, եթե արևմտյան երկրները դադարեցնեն ռազմական օգնությունը։
«Նրանք հնարավորություն չունեն։ Ռազմական առումով նրանք (ուկրաինական զորքերը) բացարձակապես հեռանկար չունեն։ Հարցը միայն այն է, թե երբ Արևմուտքը կդադարի հովանավորել Ուկրաինային։ Հենց որ Արևմուտքը դադարեցնի ուղղակի ռազմական օգնությունը, հինգ օր, այդ ամենը կավարտվի»,- ասել է Ակսենովը «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծով զուգորդված ամենամյա մեծ ասուլիսում, խոսելով Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորության մասին, ասաց, որ կա երկու տարբերակ. «Կամ կպայմանավորվենք ապառազմականացման մասին որոշակի պարամետրերի շուրջ», կամ հարցը կլուծվի ուժային ճանապարհով։
