Հրահանգ է եղել ռուսներին չկպնել
Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի գագաթաժողովին մասնակցելու դեկտեմբերի 25-ի նախնական համաձայնություն են տվել անդամ բոլոր երկրների ղեկավարները: Այս գագաթաժողովի ինտրիգը Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցն է: Ռուս փորձագետները ասում են, որ եթե նա հրաժարվի մասնակցել նաեւ այս ետխորհրդային տարածքի կարեւոր միջոցառմանը, ապա դա կնշանակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական կապերի խզում, որովհետեւ Պետերբուրգում կհայտարարվի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա ավարտի մասին:
2024թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Եկող տարի նաեւ լրանում է ԵԱՏՄ հիմնադրման տասնամյակը, որը նշվելու է գալիք մայիսի վերջին: Տեղյակ շրջանակները հայտնում են, որ արդեն նախապատրաստվում է երկու հռչակագիր, որոնք կձեւակերպեն ԵԱՏՄ անդամ պետությունների հավաքական տեսլականը մինչեւ 2035 եւ 2040թթ.
iravunk.com-ի տեղեկություններով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներքին հրաման է տվել իր ենթականերին, որ այս օրերին, որեւէ վատ բան չգրվի եւ չտարածվի սոցցանցերով Ռուսաստանի Դաշնության մասին։
