Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Եվրոպայի հզորության մասին ավարտվել է շան բարձր հաչոցով
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Եվրախորհրդարանում Եվրոպայի հզորության մասին ավարտվել է շան բարձր հաչոցով:
«Եկեք ցույց տանք մեր քաղաքացիներին Եվրոպայի հզորությունը, երբ այն միասնական է և կանգնած է գլուխը բարձր: Փա՛ռք Եվրոպային»,- ասել է ֆոն դեր Լեյենը՝ եզրափակելով իր ելույթը ԵՄ Խորհրդում Իսպանիայի նախագահության արդյունքների վերաբերյալ։ Նրա խոսքերից հետո բարձրախոսներից լսվեց շան բարձր ու երկար հաչոց, որը մի քանի վայրկյան լռությունից հետո խլացրեց եվրոպացի պատգամավորների ծիծաղը։
Թե ինչ շուն էր կամ ով էր շան հաչոց նմանակում` ողջունելով ԵՄ ղեկավարին, մնաց անհայտ:
