Քայլի Ջեներն իր երկրպագուներին զարմացրել է երգելու կարողությամբ (տեսանյութ)
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեներն Instagram-ում բացահայտել է իր թաքնված տաղանդներից մեկը՝ երգելու ունակությունը, գրում է Daily Mail-ը:
Հրապարակված տեսանյութում նա իր դստեր՝ Սթորմիի համար երգում է Cedarmont Kids-ի «Rise and shine » երգը: Տեսահոլովակը ժամերի ընթացքում մեծ տարածում է գտել համացանցում:
Հաղորդվում է, որ տեսանյութում Քայլի Ջեներն իր երկրպագուներին ցույց է տվել Kylie Cosmetics-ի գրասենյակը, որից հետո հայտնել է, որ Սթորմիին արթնացնելու ժամանակն է: Այնուհետև դիմահարդարման մագնատը սկսել է երգել՝ զարմացնելով իր բազմահազարանոց երկրպագուներին:
Ավելի վաղ Քայլի Ջեներն Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ կրկին կցանկանար մայրանալ:
«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին երեխաներ ունենալու, բայց հիմա դեռևս պատրաստ չեմ»,- պատասխանել էր 22-ամյա Ջեները:
