Աննա Հակոբյանը չգիտի արդյոք, որ համոզիչ է այն խոսքը, որը փաստարկված է

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերթական անգամ քննադատել է մամուլին, անդրադառնալով այն հրապարակումներին, թե ինքը Շվեյցարիա է մեկնել կառավարական ինքնաթիռով։ Չգիտես ինչու նա որոշել է այդ առնչությամբ պատմել Մեհրիբան Ալիեւայի հետ, օդանավում, որոշ ժամանակ առաջ, իբրեւ թե ունեցած հանդիպման թեմային, այն ներկայացնելով իր եւ Գարեգին Բ-ի զրույցթի շրջանակում։ Իհարկե, ամեն մարդ ինքն է ընտրում իր խոսքի ձեւը, ձեւակերպումը եւ այլն, սակայն այդքան ծավալվելու փոխարեն բավարար էր, որ վարչապետի աշխատակազմից պատկան ստորաբաժանումը հրապարակեր, թե խնդրահարույց ժամանակահատվածում վարչապետի կառավարական օդանավը արդյոք կայանված է եղել իր մշտական տեղակայման վայրում թե ոչ։ Այլապես մնացածը արդեն «պարապ խոսակցություն» է։ Նախկին լրագրող Աննա Հակոբյանը գոնե այդքանը պետք է իմանար, որ համոզիչ է այն խոսքը, որը փաստարկված է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )