Ինչ իրավական հիմնավորմամբ է ՍԴ-ն մերժել ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը. <<Ժողովուրդ>>

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Աժ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյան հրաժարականի հարցը քննարկելիս Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել էր. «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞չցրեցին»: Պատգամավորն ասել էր և կարդացել Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք ու հնարավորություն են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: և, ահա, իշխանությունները մտմտում են այդ ճանապարհով գնալու մասին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Հ. Տիգրանյանի հետ` պարզելու` արդյոք իրենց խմբակցությունում քննարկվել է իր հնչեցրած տեսակետը առաջ տանելու հարցը, պատգամավորն ասել է, թե ՍԴ-ի հարցի վերաբերյալ խմբակցությունը դեռևս որևէ քննարկում չի ունեցել:
Հավելենք, որթեև դեռ պաշտոնապես չի հրապարակվել ՍԴ որոշումը՝ ինչ հիմնավորմամբ է բարձրագույն դատարանը մերժել ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք ընթացակարգային խախտումներ են մատնանշվել, օրենքների մեջբերումներ արվել, որոնք ԱԺ-ի կողմից շրջանցվել են կամ խախտվել, և իրավաբանական վրիպակներ: Ահա այդ իրավական հիմնավորմամբ էլ ՍԴ-ն մերժել է ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
