Երևանի Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչության հանդիսավոր արարողություն

Երևանի Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչության հանդիսավոր արարողություն։ Դասասենյակը անվանակոչվեց ՝գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադոսյանի անունով: Դասասենյակի վերանորոգման աշխատանքներն իրականացվել է ամերիկաբնակ բարերար Վազգեն Հակոբյանի նվիրաբերած գումարով։ Բարերարին էլ նման կարեւոր ու ազգանպաստ նվիրատվություն անելուն հորդորել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Պատգամավոր Հովսեփյանը իր հերթին դասասենյակին նվիրեց համակարգիչ եւ տպիչ սարք։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մասնակցում է դասասենյակների վերանորոգումների հետ կապված համանման ծրագրերին, ցույց տալով այդպիսով նաեւ սոցիալական բարձր պատասխանատվության զգացում, որպիսին պետք է ունենան մեր բոլոր պաշտոնյաները։ Ի դեպ նշենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանը նախօրեին արժանացավ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )