Կանադայում մերկասառույցի վրա հայտնված ավտոբուսը կողաշրջվել է. կա նվազագույնը 14 վիրավոր
Կանադայի Ալբերտա նահանգում ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է Calgary Herald-ը, վթարը տեղի է ունեցել Բանֆ քաղաքի մոտակայքում: Տրանսպորտային միջոցը ճանապարհային հատվածից դուրս է եկել և կողաշրջվել է:
Նախնական տվյալներով` վթարի պատճառ է հանդիսացել մերկասառույցը: Ավտոբուսի մեջ եղել է 24 ուղևոր: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: 14 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն տուժողների կյանքին վտանգ չի սպառնում: Տեղում շարունակում են աշխատել փրկարարներն ու ոստիկանները: Հանգամանքները պարզվում են:
