Անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Տոնոյանի աշխատանքից ազատման լուրերի մասին
Անհեթեթություն է: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրերը:
«Անհեթեթություն է»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր. «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»:
