Ամերիկուհին դարձել է առաջին սևամորթ կինը, որն այցելել է աշխարհի բոլոր երկրները (լուսանկարներ, տեսանյութ)
Շատերը ռեկորդներ են սահմանում ցատկելով բարձր տարածություններից կամ վազելով բոլորից արագ, սակայն ՄԱԿ-ի աշխատակցուհի Ջեսիկա Նաբոնգոն համաշխարհային ռեկորդ է սահմանել ճանապարհորդելով:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, ուգանդական ծագում ունեցող ամերիկուհին սկսել է ճանապարհորդական բլոգ վարել, ինչի արդյունքում էլ բազմաթիվ երկրներ է այցելել: Նա դարձել է առաջին սևամորթ կինը, որն այցելել է աշխարհի բոլոր երկրները:
Իր տպավորիչ նախաձեռնությունը Ջեսիկան սկսել է 2016-ին․ հոկտեմբերի վեցին այցելել է 193-րդ երկիրը՝ Սեյշելյան կղզիները, որն իր ճանապարհորդական արկածի վերջին կետն էր: Նա նաև այցելել է երկու երկիր, որոնք ՄԱԿ-ի տվյալներով՝ «ոչ դիտորդական կարգավիճակ» ունեցող տարածքներ են: Այդպիսով, նրա ուղղությունների թիվը հասել է 195-ի:
Ճանապարհորդելուն զուգահեռ նա նաև գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել տարբեր երկրներից:
%20-%20Copy.jpg?1570635266245)
.jpg?1570635302743)






