Թշնամու նշանառության տակ հայտված Վարդենիսի Նորաբակ գյուղի մի անմխիթար հյուղակում ապրող դադիվանքցի Արթուրիկի բազմանդամ ընտանիքն ասում է` բարով վայելես էդ ամենը

Իշխանությունից, որը
֊ հազարամյակների պատմության ու քաղաքակրթական փառահեղ ներկայության օրրան Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը` ողջ Արցախը համարում է ադրբեջանապատկան,
֊ տասնյակ հազարավոր արցախահայերի թողել է անտուն, անտեր ու տնավեր,
֊ փշրել է Արցախում կայք հաստատած, տարիների քրտինքով շեներ կառուցած, հայրենիքի ազատագրման բերկրանքով ապրած հայ մարդու երազանքները,
֊ կործանել է տասնյակ հազարավոր երեխաների մանկությունը և տակնուվրա արել նրանց մանկական հոգին,
֊ անվտանգության, բարոյահոգեբանական, ազգային արժեքների հանդեպ վերաբերմունքի, ինչու չէ` սոցիալ֊տնտեսական և բազմաթիվ այլ առումներով երկրում տիրող համընդհանուր ժանտախտի պայմաններում պետական բյուջեն ուղղակի ծառայեցնում է սեփական վայելքներին ու անձնական բարեկեցությանը,
դու հաճույքով վերցնում ես նոր բնակարան, և որը հաստատ քո միակ բնակարանը չէ…
Թշնամու նշանառության տակ հայտված Վարդենիսի Նորաբակ գյուղի մի անմխիթար հյուղակում ապրող դադիվանքցի Արթուրիկի բազմանդամ ընտանիքն ասում է` բարով վայելես էդ ամենը, մենակ մեզ ասա` ո՞րն է մտավորականի և պալատական անհայրենիք ու մորթապաշտ սազանդարի միջև սահմանագիծը…
Share This