Վտանգավոր զարգացում է՝ ազերիները արդարացնում են Արցախի դեն իրենց նոր հնարավոր ագրեսիան

Վտանգավոր զարգացում է՝ ազերիները արդարացնում են Արցախի դեն իրենց նոր հնարավոր ագրեսիան այն հանգամանքով, թե իբր Արցախում շարունակում են հայաստանցի զինվորներ ծառայել: Ու այդ առասպելը փորձում են հաստատել, մեղմ ասած, անլուրջ փաստարկով: Լուսանկարում անցած շաբաթ Արցախում սպանված զինվորի ծննդական վկայականն է: Բաքվի քարոզչությունը արդրացնում է իր վարկածը դրանով, որ վկայականի վրա Հայաստանի պետական զինանշանն է ու որ զոհված երիտասարդը Հայաստանի քաղաքացի էր: Բա էլ ո՞ր երկրի քաղաքացի կարող էր լինել: Վկայականում պարզ գրված է, որ տղան ծնվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Էլ ինչ փաստ պետք է լինի, որ ապացուցի, որ զոհված երիտասարդը Հայաստանից չի եղել զորակոչված:
Возможно, это изображение текст
Share This