«Մսաղաց» Կրասնոլիմանսկի ուղղությամբ (Քարտեզ)
Կատաղի մարտերը շարունակվում են նաեւ Կրասնոլիմանի ուղղությամբ։ Ռազմական աղբյուրները ներիայացրել են վերջին օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները.
Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ հետևակային բրիգադի հետևակը մարտական մեքենաների և զրահատեխնիկայի աջակցությամբ գրոհ է ձեռնարկել Տորսկոյե գյուղի հատվածում։ Հակառակորդը ոչնչացվել է հրետանային կրակից:
Սերեբրյանսկի անտառտնտեսության տարածքում եւս ուկրաինական հետևակի մարտական մեքենաների և 42-րդ բրիգադի պիկապ մեքենաների աջակցությամբ փորձել են ճեղքել ռուսական պաշտպանական գծերը։ Հրետանային կրակի ժամանակ հակառակորդը հետ է շպրտվել։
ԱԹՍ-ի օգնությամբ բացահայտվել է նաեւ Ուկրաինայի Զինված ուժերի 67-րդ բրիգադի հետեւակի տեղաշարժը։ Հրետանային հարվածների արդյունքում զգալի թվով զինյալներ են ոչնչացվել։
Ուկրաինայի զինված ուժերի 25-րդ բրիգադի «Տերնի» զրահախմբերը գրոհել են ռուսական դիրքերը։ Հակառակորդը ոչնչացվել է հակատանկային հրթիռների և հրետանային կրակից:
Գրոհային և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի 21-րդ, 42-րդ և 67-րդ բրիգադաների անձնակազմին և տեխնիկային Նևսկոե և Չերվոնայա Դիբրովա բնակավայրերի տարածքներում։
Buk-M3 և Tor-M1 հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու HIMARS MLRS հրթիռներ և երկու ինքնաթիռային անօդաչու թռչող սարքեր։
Մասնագետները ֆիքսում են, որ Կրասնոլիմանսկի ուղղությամբ ուկրաինական համառ հարձակումները ստեղծել են հերթական «մսաղացը», որտեղ ումրաիկացի զինվորները եւ զինտեխնիկան մեծ ծավալներով ոչնչանում է, առանց որեւէ էական ձեռքբերման:

