Ես չեմ տիրապետում օպերատիվ տեղեկատվությանը, բայց իմանալով ադրբեջանական քարոզչադաշտը կարծում եմ, որ իրենք իրապես նախապատրաստություններ են տեսնում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական մեդիա դաշտում Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի գնալու մասին հրապարակումների պակաս չկա:
Ես չեմ տիրապետում օպերատիվ տեղեկատվությանը, բայց իմանալով ադրբեջանական քարոզչադաշտը կարծում եմ, որ իրենք իրապես նախապատրաստություններ են տեսնում:
Նման հրապարակումներով նաև շոշափում են Հայաստանից և միջազգային դերակատարներից եկող արձագանքները: Եթե այս հրապարակումներն ու օպերատիվ տեղեկատվությունը համընկնում են, ապա կարևոր է, որ ՀՀ–ն կանխարգելիչ քայեր ձեռնարկի՝ փորձելով աշխատել ներգրավված բոլոր կողմերի հետ:
Պետք չի սպասել, որ Ադրբեջանը գործողությունների գնա նոր արձագանքներ պահանջել միջնորդական առաքելությամբ հանդես եկող կողմերից: Անհրաժեշտ է նախապես այս փաստերը մատուցել գործընկերներին ու մաքսիմալ ջանքեր գործադրել Բաքվին զսպելու համար: Հակառակ դեպքում՝ այդ միջնորդական ջանքները, մեղմ ասած, անիմաստ են:
Share This