«Իրավական ուղին» մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը

«Իրավական ուղին» մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը, որի շրջանակներում, հստակ չափանիշների ու ընթացակարգի հիման վրա, կիրականացվի քաղաքական հետապնդմնան ենթադրյալ դեպքերի ուսումնասիրություն և դրանց կտրվի մասնագիտական գնահատական (քաղաքական հետապնդման կամ դրա բացակայության արձանագրում)։Այս մասին տեղեկացնում են «Իրավական ուղի» ՀԿ-ից։

«Նախաձեռնության նպատակն է մեր երկրում քաղաքական հետապնդման դեպքերի կանխարգելումն ու տեսանելի ապագայում դրանց համար պատասխանատվության անխուսափելիության ապահովումը։
Նախաձեռնության խորագիրը հղում է ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևին, որով ամրագրվել է «քաղբանտարկյալ» հասկացության իրավական սահմանումը։

Նախաձեռնության համակարգողն ու ծրագրի ղեկավարն է Ռուբեն Մելիքյանը։
Համապատասխան չափորոշիչներն ու ընթացակարգերը սահմանված են Նախաձեռնության կանոնադրությամբ»։

Share This