Արագածոտնում բախվել են Nisan X-Trail-ն ու Mercedes Vito-ն․ վիրավորներին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝  հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհին, Աշնակ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Nisan X-Trail ու Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, մասամբ առվակի մեջ։

Share This