Քրգործ է հարուցվել քրեական աստիճանակարգություն ունեցող «Տարզան» մականվամբ հայտնի Ա.Խ.-ի նկատմամբ
Դատախազը 2023 թվականի հունվարի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Տարզան» մականվամբ հայտնի Ա.Խ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):
