Քայլի Ջենները լողազգեստով անկեղծ լուսանկարներ է հրապարակել

Արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են պտտվում, որ Քայլի Ջենները նոր սիրելի ունի։ Աստղին վերագրվում է սիրավեպ Թիմոթի Շալամեի հետ: Սկզբում մենք չէինք հավատում ինսայդերների խոսքերին, սակայն ոչ վաղ անցյալում զույգին միասին են լուսանկարել։ Մինչ մենք սպասում ենք հայտնիների մեկնաբանություններին, նրանք շարունակում են զբաղվել իրենց գործերով

Քայլին, օրինակ, անտեսում է երկրպագուների հարցերը, սակայն հաճախ է հայտնվում սոցիալական ցանցերում՝ այն էլ թեժ բովանդակությամբ: Նախօրեին նա իր անձնական բլոգում հրապարակել էր լուսանկարներ, որոնցում կեցվածք է ընդունել գայթակղիչ կարմիր լողազգեստով։ Նա այն լրացրեց ոսկե ապարանջանով և մի քանի մատանիով:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Քայլի Ջենները վերջնականապես բաժանվեց Թրևիս Սքոթից։ Ինսայդերները պնդում էին, որ իրենք չեն կարողացել պահպանել հարաբերությունները մի քանի պատճառներով։ Թերևս գլխավորն այն էր, որ ռեփերն ամուսնության առաջարկ չի արել սիրելիին, չնայած նրան, որ նրանք երկու երեխա են մեծացնում՝ 5-ամյա Սթորմիին և մեկամյա Էյրին։

Share This