Ինչո՞ւ է Սելենա Գոմեսը դադարել հետևել Ջիջի Հադիդին, Զեյն Մալիկին և այլ աստղերի. պատմում է ինսայդերը

Տևական ժամանակ է՝ համացանցը քննարկում էր Սելենա Գոմեսի սիրավեպը Զեյն Մալիկի հետ։ Գրում են, որ աստղերին մեկ անգամ չէ, որ միասին տեսել են ժամադրության գնալիս։ Սակայն նրանց հարաբերությունները երբեք լուրջ բանի չեն վերածվել։ Երեկ տաբլոիդները գրել էին, որ Սելենան Ինստագրամ սոցցանցում դադարել է հետևել երաժշտին (և ոչ միայն)։ Երգչուհու ներկայացուցիչը մեկնաբանել է դերասանուհու գործողությունները:Ինսայդերը հստակ պատասխան չի տվել, թե ինչու է երգչուհին որոշել բաժանորդագրություններից հեռացնել Ջիջի և Բելլա Հադիդներին, Զենդեյաին և Զեյն Մալիկներին։ «Նա բացարձակապես ոչ մի վրդովմունք չունի որևէ մեկի դեմ, ում այլևս չի հետևել», – People-ին ասել է աղբյուրը: Ավելի վաղ գրել էին, որ դերասանուհին հեռացրել է նաև Դուա Լիպային, սակայն այսօր պարզվեց, որ դա այդպես չէ։

Share This