ԱՄՆ-ն այս շաբաթ նոր միջոցներ կձեռնարկի «Վագների» դեմ․ ԱՄՆ պետդեպի պաշտոնյա

Միացյալ Նահանգները մտադիր է այս շաբաթ նոր միջոցներ ձեռնարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության դեմ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետական քարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Միլլերի խոսքերով՝ Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է «Վագների» քայլերին, որոնք «հակասում են այն երկրների շահերին, որտեղ գործում է» ընկերությունը։

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Մոտ ապագայում կհայտարարենք «Վագներին» պատասխանատվության ենթարկելու նոր միջոցների մասին»,- ասաց նա։

Նա մանրամասնեց, որ այս շաբաթ միջոցառումները կձեռնարկվեն Աֆրիկայում «Վագների» նախկին գործունեության հարցով։

Share This