Ալլա Պուգաչովային դատի են տվել

Երգչուհի Ալլա Պուգաչովային դատի են տվել մերձափնյա գոտու վարձակալության վճարը չվճարելու համար։ Երգչուհին մերձափնյա գոտին վարձակալած է եղել Սոլնեչնոգորսկում, որտեղ ամառանոց ունի։ Չվճարած վարձակալական վճարը կազմում է ոչ ավել, քան 51 հազար ռուբլի։ Նշենք, որ ավելի վաղ, հայտնվել էին տեղեկություններ համացանցում, որ այդ ամառանոցը երգչուհու թոռը՝ Նիկիտա Պրինսյակովը, հանել է վաճառքի 225 միլիոն ռուբլով։ Հիշեցնենք, որ Պուգաչովան ապրում է Ռուսաստանից դուրս եւ Ռուսաստան վերադարձել էր մի քանի օրով՝ հանգուցյալ Վալենտին Յուդաշկինին վերջին հրաժեշտը տալու։

Share This