Mercedes-Benz-ը հետ է կանչել հազարավոր ավտոմեքենաներ
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրող ընկերությունը անվտանգության նկատառումներից ելնելով հետ է կանչել մոտ 23 500 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Գերմանիայի Տրանսպորտային միջոցների դաշնային վարչությունը։
Նշվում է, որ այդ մեքենաների մոտ հայտնաբերվել է ընթացքի կայունությունն ապահովող, արգելակման ժամանակ անիվների արգելակումը կանխող համակարգերի աշխատանքի խաթարում, ինչը պայմանավորված է եղել այդ ավտոմեքենաներում ներդրված ծրագրերի հնացման հետ։ Հետ են կանչվել հիմնականում 2020-21 թվականներին արտադրված S-դասի ավտոմեքենաները։
