Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է. Նաիրա Մելիքյան

«Որպեսզի կարողանանան իրականացնել փոխանակումը,  նորից որպես մսացու օգտագործում են մեր տղաներին՝ կազմակերպված»,-անդրադառնալով ՀՀ ՊՆ ԶՈւ երկու զինծառայողների առևանգման փաստին՝ ասաց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմն այդ դիվերսիան արել է Հայաստան ներթափանցած և ԶՊՄԿ-ի պահակին սպանած երկու ադրբեջանցի զինծառայողների հետ փոխանակելու համար:

Հիշեցնելով ՀՀ ՊՆ-ի տարածած  հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանցիները ներթափանցել են մեր տարածք և առևանգել զինվորներին՝ տիկին Մելիքյանն ասաց. «Հարց է առաջանում՝ ՊՆ, ԱԱԾ, Սահմանային զորքեր, աուուու, տղանե՛ր, որտեղ եք, ինչով եք զբաղված եթե Ադրբեջանն մեր ինքնիշխան տարածում ինչ ուզում՝ անևմ է»:

Անցնելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե Հայաստանը չունի այս տարածքում կադաստրի թուղթ՝ Նաիրա Մելիքյանն ասաց. «Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է, բոլոր զոհերի արյունն է»:

Share This