Հ․Մինասյանի հիվանդասենյակի մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված, մարդիկ մտավախություն ունեն, որ ՔՊ-ականները կգան կիսատ թողածը շարունակելու

Հ․Մինասյանի հիվանդասենյակի մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված, մարդիկ մտավախություն ունեն, որ ՔՊ-ականները կգան կիսատ թողածը շարունակելու
Մի քանի օր առաջ անդրադարձել էինք Գյումրիում ՔՊ-ական «բեսպրեդելին», ՔՊ-ականների մասնակցությամբ միջադեպի հետևանքով, գյումրեցի տղամարդը ստացել է հարզենային վիրավորում։ 50-ամյա Հրաչ Մինասյանի վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության։Ambionnews-ը այսօր եղել է Գյումրի բժշկակական կենտրոնում, որտեղ տղամարդը բուժում է ստանում։Մեզ հիվանդասենյակ չթողեցին, հիվանդասենյակի մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված, մարդիկ մտավախություն ունեն, որ ՔՊ-ականները կգան կիսատ թողածը շարունակելու։Թե ինչ է կատարվել, կամ ինչն է եղել պատճառը ոչինչ հայտնի չէ, փոխարենը մի քանի պաշտոնական հաղորդագրություն է տարածվել։
Ambion news-ը զրուցել է նաև Գյումրի կենտրոն բ/կ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի հետ։
«Հիվանդի ներկա վիճակը գնահատվում է միջին ծանրության է, գտնվում է վիրաբույժների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժում։Աղիների վնասում ուներ, մի քանի տեղով, վիրահատել ենք, հիմա ընթացքը պիտի անցնի հիվանդը։Դեռ շատ էտապներ պիտի անցնի, բայց քիչ դրական դինամիկա կա»,-ընդգծեց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանին։ՔՊ-ից իրենց կուսակից ընկերոջ գործի մասով լուռ են, փոխարենը հիշեցնում են, որ գործը իրավական հարթություն է գտնվում։
Հրաչ Մինասյանին վիրահատած բժիշկը Արթուր Սահակյանը չպատասխանեց մեր հարցերին ասելով, որ ազիզ ջան, ես էս պահին ժամանակ չունեմ։

Share This