Արդյունավետ բնական միջոց՝ փորկապությունը բուժելու համար
Դեֆեկացիայի հետ կապված խնդիրներն ու փորկապությունը հաճախ պայմնավորված են լինում սննդակարգում մանրաթելերի ու հեղուկի պակասով, ինչպես նաև մարմնամարզության բացակայությամբ կամ դեղամիջոցների ու վիտամինների ընդունումով:
Սակայն բժիշկները հայտնաբերել են մի հզոր բնական լուծողական միջոց, որը կօգնի առանց դեղամիջոցների արդյունավետ կերպով ազատվել փորկապությունից: Այս բուժիչ մուրաբայի հիմնական բաղադրիչներից մեկը սալորաչիրն է, որը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր և սորբիտ, որը համարվում է բնական շաքար և ընդամենը մի քանի ժամում օգնում է ազատվել փորկապությունից:
Բաղադրությունը.
· 1 բաժակ արմավ,
· 1 բաժակ սալորաչիր,
· 1 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը.
Արմավն ու սալորաչիրը կտրատել, այնուհետև լցնել եռացող ջրի մեջ և եփել այնքան ժամանակ, մինչև խառնուրդը թանձրանա:
Օգտագործման եղանակը.
Այս մուրաբան հարկավոր է օգտագործել նախաճաշին մեկ ճաշի գդալ: Ցանկության դեպքում այն կարելի է ավելացնել մի բաժակ յոգուրտին: Այս միջոցը կօգնի խթանել աղիների աշխատանքը, սակայն հարկավոր է ավելի ուշադիր լինել և չչարաշահել մուրաբան, քանի որ նման համադրությունը կարող է դառնալ փորլուծության պատճառ:
Բացի այդ, հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ healthylivinghouse.com
