Վրաստանում վերահուղարկավորվել է 1918-1921 թվականներին Առաջին Հանրապետության խորհրդարանի փոխնախագահը

Վրաստանի Առաջին Հանրապետության Հիմնադիր խորհրդարանի (Խորհրդարանի) փոխնախագահ Ալեքսանդր Լոմտաթիձեն, որը մահացել էր 1924 թվականին Տաշքենդում, վերահուղարկավորվել է Թբիլիսիում՝ Դիդուբեի պանթեոնում։ Այս մասին կիրակի օրը հայտնել է IMEDI հեռուստաալիքը։

Լոմտաթիձեի աճյունը, հեռուստաալիքի տվյալներով, շաբաթ օրն Ուզբեկստանից տեղափոխվել է Վրաստան։

Share This