Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ: Ահա իսկական առաջնորդը..Արթուր Խաչատրյան.
Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ: Ահա իսկական առաջնորդը…
«Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարապատը և շարժվում է դեպի Էջմիածին: Մեզ մնում է մի բան, կամ զենք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ և կամ կոտորվել ոչխարի պես… Ով ուզում է ապրել, առանց րոպե կորցնելու, թող վերցնի զենքը, վերցնի նաև երեք օրվա պաշար ու իսկույն ևեթ դիմի ուսուցչական սեմինարիայի շենքը՝ ցուցակագրվելու և այնտեղից էլ ճակատ ուղարկվելու համար: Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը»
