109-ամյա կինը ներկայացրել է իր երկարակեցության գաղտնիքը
Իռլանդուհի 109-ամյա կինը, ով համարվում է Իռալնդիայի ամենից երկարակյաց մարդը, ներկայացրել է իր երկարակեցության եւ երջանիկ կյանքով ապրելու գաղտնիքները։
Մայրին Հյուզը, այդպես է երկարակյաց կնոջ անունը, երեք խորհուրդ է առանձնացրել՝ երկար եւ երջանիկ կյանք ապրելու համար՝ ժամանակն անիմաստ չվատնել, կարողանալ ուրախանալ եւ հաճույք ստանալ հասարակ բաներից, եւ ամեն մի օրը ապրել լիարյուն եւ կենսուրախ կերպով։ Չնայած պատկառելի տարիքին, Մայրին Հյուզը խնամում է թռչուններին, թերթ է կարդում եւ վեպեր, խաչբառեր է լոեւծում, երաժշտություն է լսում, ինտելեկտուալ խաղեր է դիտում, ինչպես նաեւ կազմակերպում է սեփական տարեդարձի հանդիսավոր արարողությունը։ Կյանքի 109-րդ տարեդարձը նա տոնախմբել է ծերանոցի ընկերների հետ, որտեղ ապրում է վերջին մի քանի տարիները։
