Պարզ ու հասանելի բնական դեղամիջոց գաստրիտի բուժման ու քաշի նվազեցման համար

Գաստրիտը կամ ստամոքսաբորբը ամենատարածված ու տհաճ խանգարումներից մեկն է, որը պայմանավորված է լինում ստամոքսի պատերի լորձաթաղանթի բորբոքմամբ: Որպես կանոն հիվանդության առաջացման պատճառ է հանդիսանում սխալ սննդակարգն ու սնունդը չափազանց արագ ուտելու սովորությունը, սակայն գաստրիտի առաջացմանը նպաստող գործոնների թվում են նաև սխալ կենսակերպը, սթրեսները, անհանգստությունն ու ժառանգական նախատրամադրվածությունը և այլն:

Հիվանդությունը դրսևորվում է բավական տհաճ ախտանշաններով, որոնց թվում են ստամոքսի այրոցը, ցավն ու տհաճ զգացողությունները, գղտոցը, սրտխառնոցն ու փսխումը և այլն:

Գաստրիտի բուժման համար սովորաբար մասնագետները նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են օրգանիզմի համար անվնաս լինում և ոչ միշտ են հասանելի: Բարեբախտաբար հիվանդության տհաճ ախտանշանները կարելի է մեղմել նաև մի շատ հասանելի բնական դեղամիջոցի օգնությամբ, որը ոչ միայն արդյունավետ է, այլև բացարձակապես անվնաս:

Այս դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 բաժակ բրինձ,
  • 6 բաժակ հանքային ջուր:

Դեղամիջոցի պատրաստման եղանակը.

Նախ հարկավոր է ջուրը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին ու թողնել եռա, այնուհետև եռացող ջրին ավելացնել նաև բրինձն ու մոտ կես ժամ եփել այն ուժեղ կրակին: 30 րոպե անց վերցնել կաթսան կրակից, քամել հեղուկը և լցնել մաքուր, հերմետիկ փակվող տարայի մեջ:

Դեղամիջոցի օգտագործման եղանակը.

Պատրաստի եփուկը ցանկալի է խմել գոլ կամ սառը վիճակում: Օրական կարելի է խմել մինչև երեք բաժակ բրնձի եփուկ, սակայն այն հարկավոր է ընդունել փոքր կումերով: Այս բնական դեղամիջոցը կարելի է կիրառել գաստրիտի տհաճ ախտանշանները մեղմելու համար: Այն պարունակում է միայն բնական բաղադրիչներ, ուստի ոչ միայն անվնաս է ու չի առաջացնում կողմնակի բարդություններ, այլև կարող է անգամ շատ օգտակար լինել օրգանիզմի համար:

Ընդ որում՝ այս պարզ ու հասանելի դեղամիջոցը կօգնի ազատվել ոչ միայն գաստրիտից, այլև ավելորդ քաշից, քանի որ զգալիորեն նվազեցնում է ընդհանուր սննդակարգի կալորիականությունը: Ավելին՝ այս հեղուկը շատ օգտակար է նաև մաշկի ու մազերի համար, քանի որ օժտված է հիանալի մաքրող ու սնուցող հատկություններով:

Share This