Իլոն Մասկն իր պարով ցանցում ծաղրի առարկա է դարձել

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի պարային կարողությունները ցանցում ծաղրի թեմա են դարձել։ Իլոն Մասկը էլեկտրոնային երաժշտության մեծ երկրպագու է։ Rüfüs Du Sol-ի Sundream Baja երաժշտական ​​փառատոնին ներկա գտնվելու ժամանակ Tesla-ի գործադիր տնօրենը պարել է ամբողջ գիշեր: Բայց ոչ բոլորն են գնահատել նրա պարելաոճը։

Twitter-ի օգտատերերը չեն դիմացել եւ հարթակի տիրոջն ասել են, թե ինչ են մտածում նրա պարային շարժումների մասին։ Լուսանկարները տարածվելուց անմիջապես հետո Twitter-ի օգտատերերը հարձակվել են Մասկի վրա. «Այնպես է պարում, ասես ցավ է զգում»,-գրել է նրանցից մեկը։

«Օ, սիրելիս. ավագ դպրոցի հիշողություններդ այնքան էլ լավը չեն». «Մի կարծեք, թե շուտով ձեզ կկանչի մասնակցելու «Պարեր աստղերի հետ» շոուին։ «Նա նույնպես մարդ է եւ արժանի է զվարճանալու»:

Share This