Ռուս-Ուկրաինական բանակցությունների սկսման նախաձեռնությամբ հանդես կգան

Աֆրիկյան վեց երկրի պատվիրակություններ, առաջիկա հունիս ամսին մտադիր են այցելել Մոսկվա եւ Կիեւ՝ Ռուս-Ուկրաինական բանակցությունների սկսման նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Պատվիրակություններում են լինելու՝ ՀԱՀ Եգիպտոսի, Սենեգալի, Կոնգոյի, Ուգանդայի եւ Զամբիայի նախագահները։ Բանակցություններն արդեն իսկ հավանության են արժանացել ԱՄՆ, ՄԱԿ-ի, Չինաստանի եւ Աֆրիկյան Միության կողմից։ Ռուսական կողմը այս մասին պաշտոնական տեղեկատվությամբ դեռ հանդես չի եկել։

Share This