Ես չգիտեմ՝ կայծը քաղաքական ուժերից է գալու, թե ջղայնացած և արժանապատիվ քաղաքացիներից. Արմեն Աշոտյան

«Պայքարի կայծը դեռ չկա, ես չգիտեմ՝ այն քաղաքական ուժերից է գալու, թե ջղայնացած և արժանապատիվ քաղաքացիներից»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին:

Նա կոչ արեց սփյուռքին՝ Փաշինյանի իշխանությւոններին տոտալ բոյկոտի ենթարկել:

Աշոտյանը նաև հայտարարեց, որ չնայած ՀՀԿ փոխնախագահ է, բայց ուղիղ եթերում արտահայտում է սեփական կարծիքը:

Նա հայտնեց, որ չնայած դժվար իրավիճակ է հանրապետությունում,  բայց ելք կա:

ՀՀԿ փոխնախագահը քննադատաբար անդրադարձավ ասուլիսում Փաշինյանի արած մի քանի հայտարարություններին: Մասնավորապես նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի հասցեին բացասաբար խոսի, քանի որ այնտեղից կհնչեն պատասխաններ, թե ինչ է նա արել իր ժողովրդի դեմ:

Անդրադառնալով Գայանե Հակոբյանի դեմ հարուցած գործընթացը բացառապես իրավական դաշտում տանելու Փաշինյանի հիմնավորմանը՝ Աշոտյանը հռետորական հարց բարձրացրեց, թե այդ դեպքում Փաշինյանն ինչու է իր անձնական հեռախոսահամարը տվել նախորդ տարի վրաերթից զոհված հղի կնոջ հորը, թե իրավական պետությունում անձամբ ի՞նչ հարց է լուծելու անհատական զանգով:

Share This