Տուրիստների տեղափոխող նավակը խորտակվել է․ կան զոհեր
Առնվազն 18 մարդ է զոհվել, որոնց թվում նաեւ երեխաներ՝ Հնդկաստանի Քերալա նահանգի Թանուր քաղաքում տուրիստների տեղափոխող նավակի խորտակման հետեւանքով։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ նավակը եղել է գերբեռնված։ Ականատեսներն էլ վկայել են, որ երկտախտակամածանի նավակում մոտ 40 մարդ է եղել, որոնց մեծ մասը փրկարարական ժիլետներ չեն ունեցել։ Նավաբեկությունից հետո իրականացվել է փրկարարական գործողություն, որը սակայն դժվարացել է, քանի որ նավաբեկությունը տեղի է ունեցել գիշերը։ Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ նավակը խախտել է ընդունված կարգը եւ օրվա ավարտից հետո շարունակել է ուղեւորների տեղափոխումը։
