Նիկոլ Փաշինյանի էժանագին պրոպագանդան

Երեկ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում հանդիպել է աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին և էժանագին ձևով հերթական անգամ մանիպուլացրել իր հայրենիքի ու պետականության նույնականացման մասին ճառերով ու հեքիաթներով, որոնց պրիմիտիվությունը միանգամից ակնառու է։

Արագածի և Արարատի միջև ընտրություն կատարող անձը՝ վարչապետը, շարունակում է հայությանը պառակտող, ապակողմնորոշող, սադրիչ քարոզչություն ծավալել՝ թշնամական հատուկ կենտրոններում մշակված պատումներն ու խոսույթները տարածելով։ Խոսում է դիլեմաներից, այսինքն՝կամ պաշտպանել ՀՀ 3 մլն․ բնակչությանը, կամ Արցախի 120 հազար հայությանը։Իրականում սա կեղծ թեզ է, որովհետև 3 մլն 120.000 հայը իշխանության համար թիվ է, վիճակագրություն, ոչ մի արժեք ներկայացնող։ Փաշինյանը այդպես էլ Արարա՞տ, թե՞ Արագած ընտրությունն է քարոզում՝ ամեն քաղաք ու գյուղ, այսինքն՝ինչպես միշտ, ինչ-որ բան փրկելու համար, պիտի պատրաստ լինես նաև փրկածիդ համար գին վճարել։
Հայաստանի վարչապետի խոսքերը՝ Արարատի ու Արագածի, ազգային երազանքների հայրենիքի փոխարեն փողի, փողի, փողի անհագուրդ ձգտումների մասին նոր բան չէ։Փաշինյանը միշտ էլ Արցախը գլխացավանք է համարել։Նրա համար բացարձակապես միևնույնն է Արցախը կմնա հայկական թե ոչ, նա հստակ գիտի Արարատի ու Արագածի միջև ընտրություն կատարել։Ի՞նչ սերունդների առաջ պատասխանատվություն, ինչ ցեղասպանության պահանջ՝էդ անուղեղ հայրենասերներն են հնարել, իսկ մարդիկ ըստ Փաշինյանի պրոպագանդայի՝ուզում են լրիվ ուրիշ իրականություն, փող լինի, հողը հեչ։

Share This