Առաջին անգամ մտադիր են սանկցիաներ սահմանել չինական ընկերությունների դեմ

Եվրամիությունն առաջին անգամ մտադիր է սանկցիաներ սահմանել չինական այն ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ սանկցիաները կարող են առնչվել յոթ չինական ընկերության, որոնք մեղադրվում են Ռուսաստանին սարքավորումների մատակարարման մեջ։ Եթե Բրյուսելը նման քայլի գնա, ըստ պարբերականի, Պեկինը չափազանց դժգոհ կմնա եւ հակադարձ քայլեր կձեռնարկի։ Եվրամիությունում մտադիր են նաեւ Ռուսաստանին օգնելու համար սանկցիաներ սահմանել նաեւ մի քանի իրանական ընկերությունների նկատմամբ։

Share This