Այսօր Կոկտեյլի միջազգային օրն է
Եվ էլ ի՞նչ կոկտեյլի օր առանց աշխարհի ամենահայտնի կոկտեյլներից մեկի` «Margarita»-ի:
Նրա ստեղծման ճշգրիտ օրն ու հեղինակը դեռևս քննարկումների առիթ են հանդիսանում, սակայն հայտնի է, որ այս կոկտեյլը մեզ է հասել 20-րդ դարից: Ըստ ամենատարածված տարբերակներից մեկի` «Margarita»-ն հեղինակել է Կառլոս Հերերան՝ Խալիսկոյում (Մեքսիկա), դերասանուհի Մերջորի Քինգի համար, ով ալերգիա ուներ կոկտեյլային տարբեր բաղադրիչներից, բացի տեկիլայից: Եվ Կառլոսը նրա համար ստեղծում է խմիչք` տեկիլայի, «Cointreau» լիկյորի և լայմի միախառնմամբ: ^_^
