Մսի ու երշիկեղենի արտադրությունը նվազել է

Այս տարվա հունվարճմարտին Հայաստանում արտադրվել է 7 247.1 տոննա միս, ինչը 2022թ2 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5․1%-ով։

Panorama.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 3 167.4 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3․3%-ով, խոզի մսի արտադրությունը՝ 19․8%-ով (523.8 տոննա), թռչնամսինը՝ 6․4%-ով (3 039.0 տոննա)։

Դրան զուգահեռ 11․6%-ով  ավելացել է ոչխարի մսի (516.9տոննա) արտադրությունը։

Այս տարվա առաջին եռամսյակում նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-մարտին արտադրվել է 2 832.3 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1․4%-ով։

22․9%-ով էլ նվազել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)`կազմելով մոտ 587.4 տոննա։

Share This