Բանջարեղենային ռագու լոբիով սմբուկով և պղպեղով

Այն վառ և հագեցնող ուտեստ է ճաշի համար: Տոմատի սոուսը հիանալի լրացնում և հարստացնում է պղպեղով եւ գազարով սմբուկի համը, իսկ լոբին ապահովում է սնուցումը: Այն կարող եք լցնել տապակած կարտոֆիլի կամ օրինակ մակարոնի վրա և հրաշալի համադրություն կստացվի:

Բաղադրիչներ

Լոբի-250 գ

Սմբուկ-200 գ

Բուլղարական պղպեղ-200գ

Գազար-100 գ

Սոխ-70 գ

Տոմատի մածուկ-100 գ

Թարմ մաղադանոս-5-6  ճյուղ

Շաքար-համտեսել

Քարի 1թ.գ

Աղ-համտեսել

Սև պղպեղ ‘ ըստ ճաշակի

Բուսական յուղ (տապակի համար) — 6 ճ.գ

Լոբու վրա եռացրած ջուր լցնել և դնել սառնարան 4-5 ժամ, կամ եթեժամանակը հերիքում  է ամբողջ  գիշեր: Այդ ընթացքում լոբին կփափկանա, ինչը դրա եփելն ավելի հեշտ կդարձնի:

Այնուհետև այն լցնում ենք կաթսայի մեջ, մոտ 500մլ ջուր ենք լցնու վրան և դնում ուժեղ կրակի վար, մոտավորապես եփում ենք 40 րոպե:

Մաքրում ենք սոխն ու գազարը: Գազարը քերում ենք շատ մանր, իսկ սոխը կտրատում ենք խորհանարդներով: Այդ ընթացքու կտրատում ենք պղպեղն ու սմբուկը: Բոլոր բանջարեղենները խառնու ենք իրար, լցնում տապակի մեջ, այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու տապակում: Այնուհետև ավելացնու ենք համեմունքները և տոմատի սոուսը:

Վերջում վրան ցանում ենք կտրատած մաղադանոսը:

Բարի ախորժակ…

Share This