Բանջարեղենային ռագու լոբիով սմբուկով և պղպեղով
Այն վառ և հագեցնող ուտեստ է ճաշի համար: Տոմատի սոուսը հիանալի լրացնում և հարստացնում է պղպեղով եւ գազարով սմբուկի համը, իսկ լոբին ապահովում է սնուցումը: Այն կարող եք լցնել տապակած կարտոֆիլի կամ օրինակ մակարոնի վրա և հրաշալի համադրություն կստացվի:
Բաղադրիչներ
Լոբի-250 գ
Սմբուկ-200 գ
Բուլղարական պղպեղ-200գ
Գազար-100 գ
Սոխ-70 գ
Տոմատի մածուկ-100 գ
Թարմ մաղադանոս-5-6 ճյուղ
Շաքար-համտեսել
Քարի 1թ.գ
Աղ-համտեսել
Սև պղպեղ ‘ ըստ ճաշակի
Բուսական յուղ (տապակի համար) — 6 ճ.գ
Լոբու վրա եռացրած ջուր լցնել և դնել սառնարան 4-5 ժամ, կամ եթեժամանակը հերիքում է ամբողջ գիշեր: Այդ ընթացքում լոբին կփափկանա, ինչը դրա եփելն ավելի հեշտ կդարձնի:

Այնուհետև այն լցնում ենք կաթսայի մեջ, մոտ 500մլ ջուր ենք լցնու վրան և դնում ուժեղ կրակի վար, մոտավորապես եփում ենք 40 րոպե:
Մաքրում ենք սոխն ու գազարը: Գազարը քերում ենք շատ մանր, իսկ սոխը կտրատում ենք խորհանարդներով: Այդ ընթացքու կտրատում ենք պղպեղն ու սմբուկը: Բոլոր բանջարեղենները խառնու ենք իրար, լցնում տապակի մեջ, այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու տապակում: Այնուհետև ավելացնու ենք համեմունքները և տոմատի սոուսը:
Վերջում վրան ցանում ենք կտրատած մաղադանոսը:
Բարի ախորժակ…

